Հայաստանում մարդու իրավունքները փոշիացել են։
Խոսքի ազատությունը դարձել է խուլ աղմուկ, մարդիկ՝ ձայնազուրկ ֆիգուրներ,
բանտերը՝ նոր քաղաքական ակումբներ։
Իսկ ի՞նչ է անում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։
Սեղանին ծաղիկներ է շարում, ժպտում է պոզայով՝ ու Ֆեյսբուքում դնում է նոր «շքեղ» լուսանկար։
Լայն անկյունից, լույսը՝ իդեալական, լայքերն էլ՝ հավանաբար «իրավունքների պաշտպանվածության ցուցանիշ»։
Թե բա՝ պաշտպան։
Բայց ո՞ւմ։
Թերևս՝ ծաղկեփնջերի, քան մարդու։
Գալուստ ՆԱՆՅԱՆ